Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հոգու ճանապարհը

Հոգու ճանապարհը
28.11.2026 | 00:07

Նոյեմբերի 28

Հիսո՛ւս, Քեզ ենք գալիս ուրախությամբ։
Իմ հանդեպ ունեցած ձեր հրճվանքը օրըստօրե պետք է հարստացնի ձեր կյանքը։
Այսուհետև այդպես կլինի։
Ձեր կյանքը հետզհետե պետք է կենտրոնանա միայն Ինձ հետ առնչվող կյանքի նեղ շրջանակում. խտանա մեր երեքի միությամբ։
Իսկ երբ մեր բարեկամությունն արդեն շատ մտերմիկ դառնա և ավելի ամրանա մեր կապվածությունը, այն ժամանակ ձեր հետաքրքրության սահմաններն աստիճանաբար կմեծանան։
Ձեր ներկա վիճակը մի՛ համարեք նեղ կյանք։
Ես ունեմ Իմ նպատակը՝ Իմ բարեխնամ պատրաստությունը, որն է՝ խզել առայժմ ձեր կապերն ուրիշ գործերից ու այլազան հետաքրքրասիրություններից՝ մեծասպարեզ հետաքրքրասիրություններից։ Լայն գործունեության և համաշխարհային շարժումներին մասնակցելու ցանկությամբ ոտքի ելնել և մտնել Ինձ հետ նեղ շրջանի կյանքի մեջ, սխալ ճանապարհ ընտրել է նշանակում։ Այդ է պատճառը, որ հաճախ, երբ այդպիսի գործունեության ու հետաքրքրությունների տեր մեկը գտնում է Ինձ, Ես սկսում եմ մեր բարեկամությունն ամրացնել՝ նախ կտրելով անցյալի նրա կապերը, որոնք կապում են նրան արտաքին աշխարհի լայն շրջանների հետ։ Երբ այդ հոգին սկսում է զորանալ ու սովորել իր դասերը ներքին, նեղ շրջանի մեջ, այնուհետև կարող է արդեն իր կյանքի շրջանակը լայնացնել՝ այս անգամ արդեն գործելով ներսից դեպի դուրս՝ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր բարեկամություն ենթարկելով ներքին կյանքի ազդեցությանը։
Դիտվել է՝ 65

Մեկնաբանություններ